Սիոն սրբազան,
Սրտիս խորը ցավով և հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետևյալն եմ հնչեցնում...
Հայ Առաքելական Եկեղեցու որևէ թեմի տարածքում մեկ այլ քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելն առանց տվյալ թեմի առաջնորդի (տեղապահի) գիտության կամ օրհնության խախտում է Եկեղեցու կարգապահության և կանոնական ենթակայության հիմնարար սկզբունքները...
Դուք կմտածեք՝ սա վատ երազ է, ես կասեմ՝ ՈՉ։ Սա է այն իրականությունը, որը Հայաստանը, ՀԱՍԵ-ին ու հային տանում է կործանման։ Սա թրքացման պրոցեսի ավարտն է, վերջին փուլը, որը մտել է հանգուցալուծման մեջ՝ կամ, կամ...
- Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը,
ինչպես Դու արեցիր անապատի մեջ:
-Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից...
Այս օրերին անհրաժեշտ եմ համարում կրկին մեկ անգամ հստակեցնել մի հիմնարար ճշմարտություն․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...